
Բրոքերային ծառայությունները մատուցվում են հայաստանյան և օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ ինստիտուցիոնալ ներդրողներին: «Պրեմիում Ինվեսթ» ՍՊԸ-ի միջնորդությամբ կարող եք արժեթղթերով գործարքներ կատարել ինչպես կարգավորվող, այնպես էլ չկարգավորվող շուկայում:
Բրոքերային սպասարկման շրջանակներում կատարվում են հետևյալ գործառնությունները.
հաճախորդների համար բրոքերային հաշվի բացում,
աջակցություն «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ում դեպո հաշվի բացման գործընթացում,
հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին գործարքների կատարում ՀՀ կարգավորվող և չկարգավորվող շուկաներում, ինչպես նաև գլոբալ շուկաներում, արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում:
Բրոքերային ծառայությունների հետ կապված հարցերը կարգավորվում են «Պրեմիում Ինվեսթ» ՍՊԸ-ի հետևյալ փաստաթղթերով.
Արժեթղթերի շուկայում բրոքերային ծառայությունների մատուցման կանոններ
Բրոքերային ծառայություններից օգտվելու համար հաճախորդից պահանջվող փաստաթղթերի ցանկը հետևյալն է․
Բրոքերային ծառայությունների սակագներին կարելի է ծանոթանալ այստեղ: Բրոքերային ծառայությունների վերաբերյալ սպառիչ տեղեկություններ կարելի է ստանալ նաև զանգահարելով +374 44214400 հեռախոսահամարով կամ այցելելով ք․ Երևան, Բայրոնի 12 հասցեում գտնվող
ընկերության գրասենյակ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-18:00:

Արտարժույթի առքուվաճառքի ծառայությունները մատուցվում են հայաստանյան և օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ ինստիտուցիոնալ ներդրողներին: Արտարժութային բրոքերային ծառայություններից օգտվելու համար հաճախորդից պահանջվող փաստաթղթերի ցանկը հետևյալն է հղում փաստաթղթերին:
Արտարժույթի դիլերային/բրոքերային ծառայությունների հետ կապված հարցերը կարգավորվում են «Պրեմիում Ինվեսթ» ՍՊԸ-ի հետևյալ փաստաթղթերով.
>Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների իրականացման ընթացակարգ
>Արժեթղթերի շուկայում բրոքերային ծառայությունների մատուցման կանոններ
Արտարժութային բրոքերային ծառայությունների սակագներին կարելի է ծանոթանալ այստեղ: Արտարժույթի առքուվաճառքի ծառայությունների վերաբերյալ սպառիչ տեղեկություններ կարելի է ստանալ նաև զանգահարելով +374 44214400 հեռախոսահամարով կամ այցելելով ք․ Երևան, Բայրոնի 12 հասցեում գտնվող ընկերության գրասենյակ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-18:00։

Պրեմիում Ինվեսթ ՍՊԸ-ն հանդիսանում է Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամ, որին «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ կողմից շնորհվել է Հաշվի օպերատորի կարգավիճակ:
Պրեմիում Ինվեսթ ՍՊԸ կողմից ««Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների միջնորդավորման գործունեության իրականացման ընթացակարգին» կարող եք ծանոթանալ այստեղ։
Պրեմիում Ինվեսթ ՍՊԸ -ի կողմից՝ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի» ԲԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների միջնորդավորման սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել +374 44214400 կամ այցելել ք. Երևան, Բայրոնի 12 հասցեում գտնվող ընկերության գրասենյակ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09։00-18։00:

Փողի շուկայի գործիքներ
Պրեմիում Ինվեսթ ՍՊԸ-ն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում իրենց ազատ դրամական միջոցները կարճ ժամանակահատվածների համար ներդնել փողի շուկայի բազմապիսի գործիքներում, ինչը դրանց կառավարումը դարձնում է էլ ավելի շահութաբեր և արդյունավետ: Այս նպատակով մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք ներդրումներ կատարել փողի շուկայի հետևյալ գործիքներում.
Գործարքներ պետական արժեթղթերով (առք ու վաճառք, ֆորվարդային պայմանագրեր)
Արտարժութային գործարքներ (առք ու վաճառք, սվոփեր, ֆորվարդային պայմանագրեր)
Հետգնման համաձայնագրեր (ռեպո, հակադարձ ռեպո)
Բաժնետոմսեր
Բաժնետոմսը հավաստում է բաժնետիրական ընկերության սեփականության որոշակի բաժնին տիրապետելու ներդրողի իրավունքը և իր սեփականատիրոջը տալիս է մի շարք իրավունքներ, առավելություններ և լիազորություններ: Պրեմիում Ինվեսթ ՍՊԸ-ն բաժնետոմսեր առաջարկում է բարձր եկամուտ ակնկալող հաճախորդներին, որոնք պատրաստ են դիմել համարժեք ռիսկի: Բաժնետոմսերում ներդրողները շուկայի բարենպաստ պայմաններում բաժնետոմսերի գների տատանումներից կարող են ակնկալել բավականին բարձ եկամուտներ:
Պարտատոմսեր
Ներդրված գումարի դիմաց պարտատոմսերն ապահովում են հաստատուն եկամուտ սահմանված ժամանակահատվածի համար և ունեն ավելի մեղմ տատանողականություն, քան բաժնետոմսերը: Պրեմիում Ինվեսթ ՍՊԸ-ն պարտատոմսեր է առաջարկում այն ներդրողներին, որոնք ցանկանում են ունենալ սեփական կապիտալի պաշտպանվածության բարձր մակարդակ և երաշխավորված եկամուտ: Ի տարբերություն բաժնետոմսերի սեփականատերերի, որոնց եկամուտներն անկայուն են, պարտատոմսերի սեփականատերերն ունեն ավելի կանխատեսված եկամուտներ վայելելու առավելությունը:
Ներդրումային հինադրամների փայեր
Սեփական բաժնետոմսերի (փայերի) թողարկման միջոցով ներդրումային հիմնադրամները հավաքագրում են դրամական միջոցներ և դրանք ներդնում են ֆինանսական շուկայի այլ գործիքների մեջ` պրոֆեսիոնալ կառավարիչի միջոցով կառավարելով հիմնադրամի կապիտալը տնօրինողների կոլեկտիվ ներդրումները: Իր միջոցները ներդնելով ներդրումային հիմնադրամներում` հաճախորդը ստանում է ներդրումային գործիքների դիվերսիֆիկացիայի և պորտֆելի կառավարման այնպիսի մակարդակ, որը հասու չէ անհատ ներդրողին, քանի որ դա պահանջում է հատուկ գիտելիքներ, պրոֆեսիոնալ տեղեկատվությամբ ապահովվածության բարձր մակարդակ և արժեթղթերի շուկայի տեխնիկական ու ֆունդամենտալ վերլուծության անընդհատ իրականացման անհրաժեշտություն: Ներդրումային հիմնադրամների փայերն, ի տարբերություն բաժնետոմսերի և պարտատոմսերի, ապահովում են եկամտաբերության բավականին բարձր մակարդակ` չափավոր ռիսկայնության պայմաններում:

Պրեմիում Ինվեսթ ՍՊԸ-ն տեղեկացնում է Հաճախորդին այն մասին, որ Արժեթղթերում ցանկացած ներդրում իր բնույթով հանդիսանում է ռիսկային:
Արժեթղթերի շուկայում գործարքներ կատարելիս ներդրողը առնչվում է հետևյալ ռիսկերի հետ.
Ֆինանսական գործիքների գների փոփոխության ռիսկ: Արժեթղթերի շուկայական գները և դրանց փոփոխությունները չեն գտնվում Պրեմիում Ինվեսթ ՍՊԸ հսկողության տակ: Նշված պատճառով Արժեթղթերում ներդրման դեպքում հնարավոր է նաև Հաճախորդի պորտֆելի արժեքի նվազում, ընդհուպ մինչև ամբողջ պորտֆելի կորուստը:
Իրացվելիության նվազման ռիսկ: Այս ռիսկը կապված է տվյալ գործիքի նկատմամբ շուկայի այլ մասնակիցների հետաքրքրության նվազման հետ: Ֆինանսական գործիքի իրացվելիությունը կախված է թողարկողների կորպորատիվ գործողություններից, նրանց ֆինանսատնտեսական գործունեությունից, ընդհանուր շուկայի վիճակից, բորսաների և առևտրային հրապարակների ներքին կանոններից, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ տվյալ ֆինանսական գործիքի գնի, հետևաբար նաև Հաճախորդի պորտֆելի արժեքի վրա:
Օրենսդրության փոփոխության ռիսկ: Այս ռիսկը կապված է պետական իշխանության մարմինների և շուկաները կարգավորող այլ մարմինների գործողությունների հետ, որի հետևանքով Հաճախորդը կարող է կրել կորուստներ:
Ենթակառուցվածքային ռիսկ: Այս ռիսկը կապված է դեպոզիտարիաների, բորսաների, հաշվարկաքլիրինգային կազմակերպությունների աշխատանքների հետ, որոնց գործունեությունում ընդհատումները կարող են բերել Հաճախորդի ակտիվների (ինչպես դրամական միջոցների, այնպես էլ Արժեթղթերի) կորուստների:
Էլեկտրոնային առևտրային համակարգերի օգտագործման հետ կապված ռիսկեր: Այս ռիսկերը կապված են համակարգչային սարքավորումների, ծրագրային ապահովման անսարքության հետևանքով Հաճախորդի հնարավոր կորուստների հետ։
Այլ ռիսկեր: Վերը թվարկված ռիսկերի ցանկը սպառիչ չէ: Ներդրումային գործունեությունը կարող է ուղեկցվել նաև այլ ռիսկերով:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՌԻՍԿԵՐ
Հաճախորդը տեղեկացվում է այն մասին, որ ներդրումային գործունեությունը պարունակում է ռիսկեր` կապված մատուցվող ծառայությունների էլեկտրոնային բնույթի հետ, ինչպիսիք են, օրինակ, հուսալի կապի բացակայությունը, էլեկտրաէներգիայի անջատման հնարավորությունը, ծրագրային ապահովման աշխատանքի խաթարումը և այլն: Պրեմիում Ինվեսթ ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց գործունեության հետևանքով էլեկտրոնային առևտրի համակարգերի աշխատանքի ընդհատման համար: Պրեմիում Ինվեսթ ՍՊԸ-ն նաև պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց գործունեության արդյունքում Պրեմիում Ինվեսթ ՍՊԸ և Հաճախորդի միջև փոխանցվող տեղեկատվության` երրորդ անձանց հասանելի դառնալու համար: